Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երկամարտում Հայաստանը մեծ հաջողություն արձանագրեց: Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մկրտչյանը հաղթանակի հասավ մինչեւ 89 կգ քաշայինների պայքարում: Մինչեւ ոսկին, գյումրեցի մարզիկը նաեւ նվաճել էր փոքռ արծաթե մեդալ հռում վարժութջունում:

Այս առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ  Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտի 355 կգ արդյունքով 12-րդ տեղում է:

Նշենք, որ Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: