Գյուղացիները բողոքի ակցիա են կազմակերպել Կոմիտասում

Կոմիտասի գյուղական շուկան, որը տասը տարուց ավելի է շաբաթ-կիրակի օրերին կայանում է Կոմիտասի փողոցում, արդեն երկար ժամանակ է գյուղացիները չեն կարող աշխատել։

Բողոքոներից մեկը ասաց,որ տարածք չեն տրամադրում իրենց,որովհետև իրենց մոտից գնում են, կողքիններից չեն գնում։ Տոնավաճառը չեն թողնում կազմակերպել չհիմնավորած,գլխավոր պատճառը ասում են,որ խցանում է լինում,կամ աղմուկ է լինում։ Շուկան շաբաթ կիրակի է միայն,ու օգտվում են 5000-6000 քաղաքացի։

Մասնակցում է տոնավաճառին 700-800 գյուղացի վաճառող։ Ասել են այլ տարածք կտան,չեն տվել,չենք ուզում փողոցային առևտուր, ուզում ենք շուկա նորմալ,թող ուրիշ վայր-տեղ լինի ,մենք դեմ չենք,բայց մի խանգարեք աշխատենք։ Գյուղացիները ասում են սա կայացած շուկա է,ու՞մ է խանգարում,երևի վերավաճառողներին։ Գյուղացիներից մեկը ասաց,որ այս տարածքում է միայն լավ վաճառք։

Վերավաճառողները բողոքում են,բայց իրենք էլ են մեզ մոտից էժան ապրանք գնում,հետո վաճառում։ Հիմա իրենց ինչո՞վ ենք խանգարում։Մենք ենք աշխատատեղ ստեղծում վերավաճառողների համար,մենք,որ բերք չմշակենք, ի՞նչ են անելու։ Ավագանու անդամներից մեկը մոտեցավ և առաջարկեց գնալ Կոմիտասի փակ շուկա և վաճառել այնտեղ, անվճար տեղ կտան,սակայն գյուղացիներին դա չգոհացրեց,նրանք նշեցին,որ այնտեղ չունեն գնորդներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: