Գիտենք, որ լափում եք բայց… Շողեր Թովմասյանին այսքան բարկացած չեք տեսել

Շողեր Թովմասյանը, ով հանդես է գալիս որպես դերասանուհի, ինսթագրամյան տիրույթում մեծաքանակ հետևորդներ ունի, որոնց ներկայացնում է իր առօրյայի մանրամասները և հաղորդակից դարձնում երկրպագուներին իր կյանքի ուշագրավ իրադարձություններին։

Այս անգամ դերասանուհուն զայրացրել են հոսանքանջատումները։ Շողերը մի քանի տեսանյութ է հանրայնանցրել։

Տեսանյութերում դերասանուհին պատմում է, որ տասնմեկ տարի է , ինչ ինքն ընտանիքի հետ բնակվում է այդ տարածքում և տասնմեկ տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ օր, որ հոսանքանջատում չլինի։ Շողերը նույնիսկ զանգահարել է էլեկտրոցանց և հետաքրքրվել, թե երբ վերջապես հոսանք կունենան։

Դերասանուհուն պատասխանել են, որ մինչև 21։00-ն հույս չունենան։ Այդ արտահայտությունը Շողերին է՛լ ավելի է զայրացրել։ Նա երեխայի հետ ստիպված դուրս է եկել և տնային առաջադրանքները բակում են կատարել։

Դերասանուհուն այսքան բարկացած դեռ ոչ ոք չէր տեսել։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: