Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում, բայց իրական մամայությունը ինձ համար սկսվեց տանջված, քրքրված․․․

Ճանաչված և սիրված լրագրող և հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Արուսիկը դուստր է ունեցել․ ում շնորհել է Արփի անունը։

Արուսը մի քանի օր հրապաակումներ չէր կատարում։ Նա հայտնել էր, որ կգրի, երբ ուշքի գա։ Այս գրառումը հետևորդներին անհնագստացրել էր։

Եվ ահա Արուսը ոչ միայն կապի է դուրս եկել, այլ արդեն տանն է, որտղ ավելի հարմարավետ կզգա իրեն և կհարմարվի նոր կարգավիճակին։ Նա դստեր հետ համատեղ մի լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է կատարել ու պատմել մայրական իր զգացողությունների մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում ինձնից ու Արփիից, բայց իրական մամայությունը ինձ համար սենց սկսվեց` տանջված, քրքրված, բայց իսկական ու շատ, անսահման շատ մեծ սիրով:

Ինստագրամի «իդեալական» ծնողների փոստերը էնքան դժվարացնում են համակերպվել նրա հետ, որ իդեալական չի լինելու, հեշտ չի լինելու, առաջվանը չի լինելու… բայց մեկա լինելու ա սիրուն ու սիրով»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!