Գիտե՞ք որ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1940-ին

Մուլտֆիլմերը մեր մանկության ուղեկիցներն են։ Դժվար է պատկերացնել մեկին, ով մանուկ հասակում չի դիտել, օրինակ, «Դե՛, սպասի՛ր»-ը կամ «Թոմն ու Ջերին»։ Հենց վերջինի մասին էլ մի փոքր կխոսենք։

Նախ նշենք, որ «Թոմն ու Ջերին» ամերիկյան բազմասերիանոց մուլտֆիլմ է, որն առաջին անգամ էկրան է բարձրացել 1940-ին։

Գիտե՞իք, որ առաջին սերիայում հերոսների անուններն այլ էին՝ Ջինքս և Ջասփեր։

Մուլտֆիլմի սկզբնական սերիաներում Թոմն ամենասովորական կատուներից էր։ Սակայն հետագայում նա սկսում է քայլել 2 ոտքով, երաժշտություն և գրականություն ուսումնասիրել, ճամփորդել։ Նա նույնիսկ նավատորմում է ծառայության անցնում։ Իհարկե, այս ամենի հետ միասին նա նաև փորձում է որսալ Ջերիին։

Թոմի տիրուհու դեմքը երևում է ընդամենը մեկ սերիայում։ Սակայն նա հաճախ է կրկնում, որ ինքը Լանա Թերներն է (դերասանուհի, մոդել, որը հանրաճանաչություն է ձեռք բերել 1940-ականներին)։

Ինչ վերաբերում է հնչյուններին՝ «Թոմն ու Ջերին» կարելի է նաև անձայն մուլտֆիլմ անվանել։ Լսելի են միայն ափսեների ձայները, շան հաչոցը և հետին պլանի երաժշտությունը։

Մուլտֆիլմը 7 «Օսկար» է ստացել՝ գերազանցելով Դիսնեյի բոլոր մուլտֆիլմերին։

Իսկ «Թայմս» պարբերականը «Թոմն ու Ջերին» համարել է լավագույն մուլտֆիլմն աշխարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!