«Գիտե՞ս՝ պապան իր սովորության համաձայն տորթ ա պատվիրել քսան տարեկանիդ առիթով․․․» անմահացած հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է․

Անմահացած հերոս Մանվել Գևորգյանը կբոլորեր ծննդյան ընդամենը քսան տարին։ Մանվելի ծնունդը հոբելյարի ներկայությամբ վերջին անգամ հարազատները տանը նշել են 2018 թվականին։ Դասընկերները նրան տորթ էին նվիրել, որի վրա գրված էր «Ծնունդդ շնորհավոր, ապագա զինվոր»։

Մանվելը դարձավ զինվոր, սակայն նրա զինծառայության ժամանակաշրջանը համընկավ արցախյան վերջին պատերազմի հետ։

Նա անմահացավ այդ պատերազմում՝ մնալով հավերժ զինվոր։ Այսօր հավաքվել են Մանվելի հարազատները, սակայն չկա նա։

«Հիմա ծնունդի հասցեատերը դու ես, բայց դու չկաս։ Մենք բոլորս նորից հավաքվել ենք, իսկ դու չկաս։ Բոլոր նվերների փոխարեն այսօր միայն ծաղիկներ ես նվեր ստանալու։

Գիտե՞ս՝ պապան իր սովորության համաձայն տորթ ա պատվիրել քսան տարեկանիդ առիթով, բայց մոմերը փչող չկա։

Դու քեզ հետ ամեն լավ բան տարար, դու ամեն լավ բան կիսատ թողեցիր ու ամեն ինչ անիմաստ դարձրիր, երկնային կյանքում ապրիր խաղաղ, հերոս ախպերս»,- գրում է Մանվելի քույրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: