Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ուրախ ժպիտը․ ուշագրավ տեսանյութ

Էրիկ Խաչատրյանի վերադարձի մասին դեռ ամիսներ առաջ տեղեկություններ էին պտտվում ամեն անգամ, երբ խոսք էր լինում գերիների վերադարձի մասին, սակայն այդ լուրերը շատ շուտով նաև հերքվում էին։

Երեկ ևս լուր տարածվեց այն մասին, որ շատերին հարազատ դարձած երիտասարդը ևս վերադարձողների մեջ է։ Դրանից հետո վերադարձողների անվանացանկ հրապարակեց նաև վարչապետը։

 

Այդ անվանացանկը միանշանակ հաստատեց, որ Էրիկը վերադարձողների մեջ է այս անգամ։ Շատերը նրան կարողացան գտնել նաև վարչապետի տեղադրած լուսանկարում։

Այսօր արդեն Էրիկ Խաչատրյանի մասնակցությամբ կարճ, բայց խոսուն տեսանյութ է հանրայնացվել։ Էրիկը տեսանյութում ուրած ժպտում է՝ ասելով, որ ինքը լավ է։ Նա ձեռքով ողջունում է բոլորին։ Էրիկի մասնակցությամբ այս տեսանյութը շատ ջերմ արձագանքների է արժանացել։

Շատերն են ջերմ խոսքեր ուղղել Էրիկի հասցեին՝ նրան բարի վերադարձ մաղթելով։ Էրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: