Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի պարզաբանումը որդու հարսանյաց արարողության հետ կապված

Երեկ երեկոյան լրատվամիջոցներում տեսանյութ և տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ա. Դավթյանը մարդաշատ խնջույք է կազմակերպել իր տանը՝ նշելով որդու հարսանեկան արարողությունը:

Հրապարակմանը հաջորդած քննարկումներին կից հրապարակվեցին լրացուցիչ տեղեկություններ, որոնք սակայն, այսօր արդեն տարբեր անձանց կողմից հերքվում են: Էդ. Աղաջանյանը դեռ երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ 168 ժամի հրապարակած տեղեկությունը սուտ է, և ինքը ոչ մի խնջույքի չի մասնակցել:

Տ. Ավինյանի խոսնակի կողմից ժխտվեց նաև այն լուրը, թե երեկոյան Տ. Ավինյանը վարչապետի հրահանգով ոստիկանական ուժերի ուղեկցությամբ գնացել է Ա. Դավթյանի տուն:

Առավոտյան վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հանրայնացրել է Ա. Դավթյանի պարզաբանումը տեղի ունեցածի հետ կապված:

Ա. Դավթյանը հայտարարել է, որ իրեն պատասխանատու է զգում և պատրաստ է օրենքով կրել սահմանված պատիժը, եթե խախտում է թույլ տվել, սակայն կարծում է, որ խախտում թույլ չի տվել: Գրառումն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: