Գեղեցկուհի և շատ համարձակ․ Լիտվայի նախագահի թիկնապահը կին է

Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք, որ նախագահի թիկնապահը կին լինի։

Եթե ոչ, իմացե՛ք, որ Լիտվայի նախագահի անվտանգությունը վստահված է Սայմոնա անվամբ կնոջը։ Այդ մասին լուրը միանգամից տարածվել է համացանցում։ Նրա լուսանկարներն ակտիվորեն հրապարակում են բոլոր սոցցանցերում, ԶԼՄ-ները քննարկում են նրա կերպարը և անձը։

Չնայած տարածված կարծրատիպին, որ թիկնապահ պետք է լինի միայն տղամարդը՝ Սայմոնան գերազանց կատարում է իր աշխատանքը։ Այդ մասին վկայում են հենց նախագահի խոսքերը։

Աշխատանքի անցնելուց հետո նա համացանցում այլևս ակտիվ չէ, հասկանալի պատճառներով հնարավորինս փորձում է գաղտնի պահել իր անձը։ Բայց նա արդեն հասցրել է տպավորություն գործել, ուստի օգտատերերն են հրապարակում նրա լուսանկարները։

Այժմ Լիտվայի բնակիչները նախագահի՝ փողոց դուրս գալուն սպասում են Սայմոնային կրկին տեսնելու համար։ Իր հարցազրույցներից մեկում նա մի անգամ ասել է, որ դեռ մանուկ հասակից երազում էր «պողպատե տիկին» լինել։

Ծառայության նա անցել է պատահմամբ։ Նրան իր ծանոթն է առաջարկել։ Մի շարք փուլեր անցնելուց հետո՝ Սայմոնան ստանձնել է այդ պատասխանատու աշխատանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: