Գեղեցիկ և օրիգինալ սանրվածքներ՝ երկար մազերի համար․ Ձեզ դրանք հաստատ դուր կգան

Ժողովրդական խոսքն ասում է՝  «աղջկա ծամը երկար է, խելքը՝ կարճ»։ Բայց դա կարելի է զուտ հայրիշխանության արդյունք համարել՝ չնայած որ մեր ժողովրդական առածներն ու ասացվածքներն իրենց խորիմաստությամբ անփոխարինելի են։

Իսկ երկար մազերը միշտ էլ կնոջը կամ աղջկան գեղեցիկ տեսք են տվել՝ նրանց դարձնելով ավելի հմայիչ ու նրբագեղ։

Օրինակ՝ վաղեմի ժամանակներից մինչև մինչև ուշ միջնադար հայ իրականության մեջ կանացի վարսերի հիմնական հարդարանքի ձև համարվել է հյուսքը, մանավանդ՝ իշխանազուն կանանց և օրիորդների շրջանում։

Իսկ ի՞նչ էիք կարծում՝ ինչու՞ է «Սասնա ծռեր» էպոսում Առյուծաձև Մհերի մորը ժողովուրդը Քառսուն-Ճյուղ-Ծամ-Դեղձուն անվանել։

Դե իսկ 21-րդ դարում վարսերի ամենատարբեր սանրվածքներ կարող եք ունենալ։ Կարող եք հյուսել վարսերը կամ կարող եք կարճ կտրել։

Իսկ ահա այս տեսանյութում ներկայացվելիք սանրվածքները նախ ժամանակատար չեն և հետո՝ օրիգինալ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: