Գեղեցիկ երգի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան՝ «Սիրտդ սրտիս մեջ»

Ռազմիկ Ամյանը, ինչպես երևում է, գտնվում է շատ բուռն ստեղծագործական գործընթացների մեջ, քանի որ մեկը մյուսի հետևից իր երկրպագուներին է հրամցնում նոր ստեղծագործություններ։

Ռազմիկի համահեղինակությամբ վերջերս նոր ստեղծագործություն էր ներկայացրել նաև հանրահայտ երգիչներից Գուրգեն Դաբաղյանը, ով երգը ներկայացնելիս գրել էր, որ իր լավ ընկերոջ՝ Ռազմիկի հետ է այն ստեղծել։

Ռազմիկի նոր երգի հեղինակը նույնպես ինքն է՝ երգիչը։ Ընդ որում, Ռազմիկը հեղինակել է երգի խոսքերն ու երաժշտությունը միասին։Ռազմիկի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Սիրտդ սրտիս մեջ»։ Ինչպես կարելի է արդեն իսկ կռահել, երգը սիրո թեմատիկայով է։

Ստեղծագործությունը մատուցվում է մի տեսահոլովակի ուղեկցությամբ, որը կառուցված է Ռազմիկի տարբեր նկարների համադրությամբ։ Արդյունքում ստացվել է լուսանկարային կադրեր ներկայացնող տեսահոլովակ։

Ռ․ Ամյանի նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ՝ ինչու չէ, նաև թողնելով ձեր մեկնաբանություններն ու կարծիքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: