Գարունն իմ գրկում․․․ Արամ NP3-ի անսահման ջերմ հրապարակումը, որն արժի դիտել․ տեսանյութ

Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ Արամ NP3-ին երրորդ անգամ հայր դարձավ։ Երգիչ, դերասան, հումորիստ և հանրության կողմից անչափ սիրված արտիստը երկու որդիներ հայր էր և ահա վերջապես նա ունեցավ նաև դուստր, ում շնորհեց Շողեր անունը։

Փոքրիկ հրաշքն ուղղակի երջանկացրել է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Թե՛ Արամը, թե նրա կինը իրենց սոցիալական հարթակներում հաճախ են ընտանեկան կադրերով կիսվում, որտեղ կարելի է տեսնել նաև փոքրիկ Շողերին, ով իսկապես ասես արևի շող լինի։

Եվ ահա այս օրերին, երբ մարդիկ դիմավորում են գարունը և տարվա ջերմ եղանակի հետ կապում ամեն լավ ու դրական իրադարձության սկիզբ, Արամը դստեր հետ անչափ ջերմ հրապարակում է կատարել, որտեղ գարնան շունչն այնքան շատ է։

Հոլովակն իսկապես ջերմացնող է ու լավ տրամադրություն հաղորդող։

Այն առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութում, որտեղ կգտնեք նաև մի քանի ընտանեկան այլ լուսանկարներ ևս։

Понравилась статья? Поделиться с друзьями: