Գայայի և Սևակ Խանաղյանի երգը նվիրված Արցախին

Երգեր կան, որ արտահայտում են ժամանակն ու էկզենստենցիալ վիճակները այնքան օրգանական ու արվեստի լեզվով, որ դիպչում են նրբագույն լարերին հոգիների մեր։

Այայի երկրի մասին է Գայայի ու Սևակի երգը։ Հրաշալի վոկալով, ներուժով, Արցախցու թափն արտահայտող բառերով ու երաժշտությամբ։Հոկովակում գերիշխում են կարմիր երանգները։ Երկու գերհզոր վոկալ ունեցող երգիչներ գեղեցկագույնն են արտահայտել պատումը Արցախյան։

Այայի երկրի աղոթքն ու գանձ ու սարն է դրված երգի հիմքում։ Գայայի համար այս երգն առանձնահատուկ է, ինքն էլ Արցախցի է ու այդ ամենը իր ամեն մի նյարդով է զգացել, ապրել։ Գայայի ծնողները մինչ հիմա Արցախում են ու ինքն էլ հաճախ է այնտե ղլինում, թեպետ հիմա Հայաստանում է աշխատում։ Երգը հզորագույն է ստացվել։

Պապերի կանչն է լսվում այս երգի խրոխտությունից։ Նման խրոխտային կատարումները սնում են մեր հոգուն սերը հայրենիք, սերը դեպ տուն։ Մենք միշտ երգով ենք գնում առաջ դեպի հաղթանակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: