Գագիկ Սուրենյանը հայտնում է տիեզերքում նոր մոլորակի առաջացման մասին․ ուշագրավ մանրամասներ

Գագիկ Սուրենյանը համացանցային հարթակում բավական մեծ լսարան ունի։ Նրան  շատերն են հետևում և փորձում առաջինը տեղեկանալ եղանակային կանխատեսումներից, քանի որ ամենաճշգրիտ և ճիշտ ժամանակին հայտնած տեղեկատվությունը պատկանում է հենց նրան՝ օդերևութաբանության պետին։

Սուրենյանը բացի նրանից, որ կատարում է եղանակային ճշգրիտ կանխատտեսումներ՝ կիրառելով դրա համար անհրաժեշտ  ժամանակակից բոլոր միջոցները, նաև յուրահոտուկ մատուցմամբ է այն նեկայացնում հանրությանը՝ համեմված յուրատեսակ հումորով։

Գագիկ Սուրենյանն այսօր համացանցային իր հարթակում օրվա եղանակային կանխատեսումներից  զատ   հետաքրքրական և անչափ ուշագրավ  հրապարակում է կատարել, որտեղ  տիեզերական մի  լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ կատարել սենսացիոն հայտարարություն։

Նա պատմել է, որ  NASA-ն նոր  մոլորակի առաջաման նշաններ է հայտնաբերել և նշել, թե այն երկրից որքան հեռավորության վրա է գտնվում։

Սուրենյանը մասնավորապես գրել է․ «NASA տիեզերական տարածության հետազոտությունների ազգային կենտրոնը հայտնաբերել է նոր մոլորակի նշաններ, որը երկրից գտնվում է 28 միլիոն լուսատարի հեռավորության վրա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: