Գագիկ Շամշյանը մեկուսացված է․ նա հիվանդացել է

Հանրահայտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուսյան ախտ է հաստատվել․ նրա թեստավորման արդյունքը դրական է եղել։ Նա այժմ մեկուսացած է երևանյան հյուրանոցներից մեկում։

Լուրը հաստատել է և՛ նրա կայքը, և՛ «Սուր անկյուն» հաղորդման հաղորդավար Վահե Ղազարյանը՝ հրապարակելով Շամշյանի լուսանկարը։ Ապա մի քանի կայքերին տված հարցազրույցներում Շամշյանն անկեղծացել է՝ չգիտի ինչպես է այս երկու շաբաթն առանց աշխատանքի դիմանալու, սակայն իրեն լավ է զգում։

Հիշեցնենք՝ Շամշյանը միշտ ու անկախ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակից շարունակում է աշխատել՝ բարձր մակարդակով կատարելով իր լրագրողական պարտականությունները՝ ազգանվեր ու հանրությանն օգուտ բերող։

 

Գագիկն այս օրերին շարունակել է օր ու գիշեր աշխատել՝ մեկնելով բոլոր կորոնավիրուսյան ախտահարված օջախները՝ չվախենալով վարակվել, քանզի անչափ կարևոր գործ է անում՝ հանրությանն առաջինն է տեղեկացնում բոլոր իրադարձությունների մասին՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Առողջություն մաղթենք Գագիկ Շամշյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: