Գագիկ Ծառուկյանը նորածին ձագուկների հետ լուսանկար է հրապարակել․ տեսնել է պետք

Հայտնի քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն րոպեներ առաջ հայտնել է բնության անչափ հազվադեպ հանդիպող երևույթի մասին։ Նրա մոտ ծնվել են հրաշք փոքրիկ առյուծի ձագուկներ։

«Այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել»,- գրել է նա՝ զետեղելով լուսանկարը։

Նշենք՝ գիտնականները ենթադրում են՝ սպիտակ առյուծների ցեղատեսակն Աֆրիկայում հազարամյակներ է բնակվում, բայց բացահայտվել է ընդամենը մեկ դար առաջ։ Այս կենդանիները ոչնչով չեն տարբերվում սովորական ցեղակիցներից․ միայն մորթու գույնն է նրանց յուրահատուկ դարձնում ու գերում բոլորի ուշադրությունը։

Իսկ ալբինոսների՝ Panthera leo krugeri ցեղատեսակի առյուծների, ինչպես և սպիտակ ճագարների, սկյուռիկների և ընձուղտների մաշկը մելանին չի արտադրում, այդ պատճառով այդ գազանները մնում են սպիտակ, բայց նրանց աչքերը, ալբինոսների պես, թափանցիկ չեն։

Ցավոք, ալբինոս առյուծները համարյա վերացել են վայրի բնությունում, բայց կան անձնական հավաքածուներում, ինչպես Ծառուկյանի մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: