Բրեդ Փիթը անսպասելիորեն ներկա է գտնվել Քանյե Ուեսթի կիրակնօրյա ծառայությանը

55-ամյա Բրեդ Փիթը դեռևս մի քանի օր առաջ Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել է «Դեպի աստղեր» ֆիլմը, իսկ երեկ անսպասելիորեն այցելել է կիրակնօրյա ծառայություններից մեկը, որոնք տարվա սկզբից անցկացնում է 42-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը։ Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մերձակայքում՝ Ուոթսում։ Երգչախումբը երգել է տեղի եկեղեցու կայանատեղիի մերձակայքում։

Ըստ երևույթին, Բրեդը ցանկացել է աննկատելի մնալ, սակայն երկրպագուները նկատել են նրան։ Բրեդը ժպտում էր և լուսանկարվում երկրպագուների հետ։ Նա խնդրել է իրեն ոչ թե պարոն Փիթ, այլ պարզապես Բրեդ անվանել։

Քանյե Ուեսթը ևս մոտեցել է դերասանին և մի քանի խոսք փոխանակել։ Իսկ Real Big Boy-ի հաղորդավարը սոցցանցի իր էջում կիսվել է Բրեդի հետ զվարճալի լուսանկարով։

«Երբ Բրեդ Փիթը քեզ խնդրում է լուսանկարվել իր հետ, ի՞նչ կանես։ Կլուսանկարվես»,-կատակել է նա։

Այնտեղ ներկա են եղել նաև Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը՝ Քլոե ու Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ Ջեները։

Понравилась статья? Поделиться с друзьями: