Բրավո ՀՀ կառավարություն, բրավո ՀՀ պաշտպանության նախարարություն․ Ռիչարդ Մադլենյան

Տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր Ռիչարդ Մադլենյանը փորձում է քաղաքականության հարցերում չխառնվել և կատարել իր աշխատանքը, որը սիրում է, սակայն  լիում են դեպքեր, երբ նա պարզապես չի կարողանում իրեն զսպել։

Ռիչարդ Մադլեյանին հիմնականում զայրացնում է այն, երբ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում է անճաշակ մշակույթ։

Այս անգամ, սակայն, Մադլենյանը գրառել է կանանց զորակոչելու վերաբերյալ օրենքին։ Նա մասնավորապես գրել է․ «Կանանց վեցամսյա պարտադիր ծառայություն … Վերջապես։ ՀՀ կառավարության թերևս ամենահեռանկարային և գրագետ որոշումներից մեկը պետականաշինության այս բարդ ճանաապարհին․․․

Բրավո ՀՀ կառավարություն, բրավո ՀՀ պաշտպանության նախարարություն։  Կnւսաթшղшնթ կարելու փոխարեն կարելի է ավելի ազնիվ գործով զբաղվել»։ Նրա հետ համաձայնել են նրա մի շարք ֆեյսբուքյան ընկերներ և օգտատերեր։

Այս մասին շատերն են հայտնել իրենց կարծիքը և կարևորել, որ կինը պետք է զենքից գրագետ օգտվել սովորի և անհրաժեշտության դեպքում կանգնի հայրենիքի պաշտպանության վեհ գործին։

Понравилась статья? Поделиться с друзьями: