Բորիս Մոիսեևի կյանքից տխուր մանրամասներ են հայտնի դարձել

Վերջին 4 տարվա ընթացքում ռուս հայտնի երգիչ Բորիս Մոիսեևը բեմ չի բարձրացել և համերգներ չի ունեցել։ Երգչի երկրպագուները շատ են անհանգստանում նրա համար՝ չնայած որ անհամբերությամբ սպասում են վերջինի՝ բեմ դուրս գալուն։

Դեռևս 2010-ին Մոիսեևն առաջին անգամ կաթված տարավ, ինչի հետևանքով նրա սիրտը կանգ առավ։ Բորիսը հարկադրված արհեստական կոմայի մեջ հայտնվեց։ Նրան թոքերն օդափոխող սարք միացվեց։ Բժիշկների ջանքերի շնորհիվ երգիչը մասնակիորեն վերականգնվեց և որոշ ժամանակ անց առողջացավ։

Վերականգնվելուց հետո բժիշկները նրան խորհուրդ տվեցին մոռանալ բեմական կյանքի մասին և փոխել կենսակերպը։ Բայց երգիչը վերադարձավ համերգային գործունեությանը, ավելին՝ նա շարունակեց ալկոհոլ օգտագործել և ծխել։

Արդյունքում Բորիսի օրգանիզմը չդիմացավ։ Հինգ տարի անց նա կրկին կաթված տարավ։ Երգիչը դեռևս չի կարողանում վերականգնվել և ստիպված է այլ կյանք վարել։ Նա մեծ ուշադրություն է դարձնում հանգստին և խուսափում ծանրաբեռնվածությունից ու սթրեսից։

Դժբախտաբար, Մոիսեևը բեմ դուրս գալիս սարսափելի խուճապային վախ է ապրում։ Դրա հետ կապված՝ նրա նյութական իրավիճակը վատթարացել է և նա աստիճանաբար վաճառում է իր կարողության մի մասը, ներառյալ՝ Դուբայում գտնվող շքեղ տունը, ոսկե զարդերը և արժեքավոր նկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: