Բոլոր ծաղիկները հիմա մի անուն ունեն, Մեն-անմոռուկներ… Կարին Տոնոյանի անչափ հուզիչ գրառումը

Կարին Տոնոյանը, ով ամահացած հերոս Մենուայի մայրն է, այսօր անվերջանալի կարոտը սրտում միևնույնն  է սպասում է որդուն և հավետ սպասելու է, որովհետև մոր բնույթն այդ է։

Կարին Տոնոյանը սոցհարթակում  ակտիվ է և գրեթե միշտ իր գրառումներում հիշում ու ասես մենախոսում է որդու՝ Մենուայի հետ։ Մենուան երկու զավակ ունի, ովքեր այդքան փոքր հասակում հասկացան անբուժելի կարոտն ինչ է։

Կարին Տոնոյանն այս անգամ իր գրառման մեջ կրկին հիշատակել է որդուն և խոսել նրա հետ։ Գրառումն անչափ հուզիչ է ստացվել։ Նա մասնավորապես գրել է․ «Ապրիլն ավարտվեց, Մե՛ն, հիմա քո սիրած մայիս ամիսն է: Հիշո՞ւմ ես, ո՜նց էիր ուրախանում կանաչող ծառուծաղկով…..

այսօր նոր ծաղիկներ բերեցի քեզ, տնկեցի հայացքիդ ներքո, որ միշտ ժպտան քեզ…… միլիոնավոր ծառուծաղիկներ կարող եմ բերել քեզ, Մե՛ն, բայց……….. միայն թե մի անգամ էլ, գոնե մի անգամ դու ժպտայիր նրանց, ոչ թե նրանք քեզ……

ու մանկական հրճվանքով հարցնեիր՝ Մա՛յ, բա սրանց անունն ի՞նչ է…… Բոլոր ծաղիկները հիմա մի անուն ունեն, Մեն-անմոռուկներ…..»։

Понравилась статья? Поделиться с друзьями: