Բիսկվիթով ռուլետ 5 րոպեում. Անպայման փորձեք այս խմորեղենը

Համեղ սեղանի շուրջ հարազատներին, մտերիմներին հավաքելու ամենալավ միջոցը համեղ, քաղցր սեղանն է։ Թեյը, սուրճը համեղ և հետաքրքիր դարձնելու համար երեկոյան պատրաստեք մեր առաջարկած աչափ դյուրին պատրաստվող և բերանում հալվող այս ռուլետը։

Այն շատ համեղ է և, հավատացեք, պատրաստման հարցում չեք դժվարանա։

Եվ այսպես, այն պատրաստել սկսելու համար նախապատրաստեք հետևյալը՝

Հավկիթ — 3

Շաքարավազ — 0,5 բաժ․

Մեղր — 2 ճ․գ․

Ալյուր — 1 բաժ․

Սոդա — 1 թ․գ․

Քացախ — 2 ճ․ գ․

Միջուկի համաիր՝

Ջեմ (ոչ շատ ջրիկ) կամ եփած խտացրած կաթ՝ ըստ նախասիրության

Իսկ այժմ պատրաստման մասին․ Խմորի համար նախատեսված բաղադրիչները միախառնել տարայի մեջ, լավ հարել։ Ձևամանին փռել յուղաթուղթև քսել կարագ, այնուհետև խմորը լցնել տապակի վրա, հավասարեցնել, դնել նախապես մինչև 180 ° տաքացված ջեռոցում:

Թխել ընդամենը 5-7 ր: Երբ դուրս կբերեք, անմիջապես քսեք ջեմը և փաթաթեք այն և թողեք սառչի։ Վրան կարելի է շաղ տալ շաքարի փոշի և վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: