Բեյրութահայ երգչուհու հայերեն լեզվով տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են գրանցել․ տեսանյութ

Բեյրութահայ երգչուհի Սարինա Քրոսը շատ հայտնի է Լիբանանում ու ոչ միայն։ Nա կատարում է երգեր տարբեր լեզուներով ու նաև իհարկե հայերենով և յու-թուբում, Սարինան միլիոնավոր հավանություններ ու դիտումներ ունի։

Սարինան հայերեն բավականին լավ է խոսում, Բեյրութահայերին տիպիկ անուշ ակցենտով։ Հիմնական թեման Սարինայի երգերի սերն է, բայց նա նաև կատարում է հայրենիքի մասին երգեր ու նաև ժողովրդական կամ գուսանական երգեր։ Միակ ներկա է կոչվում վերջին երգը, որտեղ Սարինայի ու մի տղայի սիրային գեղեցիկ կադրերն են, առանց կոնկրետ սյուժեի։

Սարինան նաև դուետ ունի մեկ այլ Բեյրութահայ երգիչ ՝ Փոլ Բաղդադյանի հետ, ով մահացել է 2011 թվականին։ Սարինան կատարում է Փոլի երգը, այն կոչվում է ՝ էլ չեմ դիմանա։ Հանդարտ ու սիրային երգը ունի ժովովրդական էլէմենտներ ու ելևէջներ։ Տեսահոլովակը անգույն է նկարված՝ ռետրո էֆֆեկտով։

Կրկին Սարինան խուսափել է սյուժեից և տեսահոլովակում ավելի շատ էմոցիոնալ պատկերներ են ու մտորումներ։ Սարինան կինոթատրոնում դիտում է Փոլի կատարումը, որը տեսագրված է։

Понравилась статья? Поделиться с друзьями: