«Բա 10 տարի նախագահ էիք, ՔԿՀ-ները նորոգեիք». Սարգիս Քլոյանի ուշագրավ հարցադրումները Ռոբերտ Քոչարյանին

Հայտնի է, որ երեկ քննվում էր Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Հարցի քննարկամ առիթը վարչապետների ներկայացրած միջնորդությունն էր երաշխավորությամբ: Դատավարության ընթացքում բավականին հետաքրքիր մտքեր ու կարծիքներ հնչեցվեցին երկուստեք:

Ռ. Քոչարյանի և նրա շահերը ներկայացնողների հիմնական կռվանը նոր վիրուսի տարածման վտանգով կապված Ռ. Քոչարյանի առողջության պահպանման նկատառումն էր:

Ռ. Քոչարյանը պատմեց, որ իր պայմանները նման են հանրակացարանային պայմանների, շփումները այլոց հետ բավականին ակտիվ է, ինչն էլ հավանականություն է ստեղծում վարակվելու:

Հնչեցված այս փաստարին ի պատասխան մեղադրող կողմի ներկայացուցիչներից Սարգիս Քլոյանն իր զարմացական կարծիքը հայտնեց՝ նշելով, որ տարիներ շարունակ հենց ինքն է եղել երկրի ղեկավար ու անտեսել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգման, կարգի բերման հարցը:

Մեղադրող կողմի ներկայացուցիչը նաև նշեց, որ զարմանում է, թե ինչու են միջնորդություն ներկայացնողներն ակտիվ հիմա և պասիվ Լևոն Հայրապետյանին դատապարտելու ժամանակ. չէ՞ որ նրա ներդրումը շատ մեծ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: