Բա էլ ի՞նչն ա բացահայտված, որ մեղավորները բացահայտված չեն․․․ լավ սենց էշի տեղ դնել կլինի՞ մի ամբողջ զանգվածի․․․

Ժամանակին քաղաքակնության ասպարեզում ակտիվ գործունեություն ունեցաղ Տիգրան Ուրիխանյանը, ով այժմ պասիվ է, ակտիվությունը պահապանում է համացանցային հարթակներում։

Նա սոցտիրույթն օգտագործում է  քաղաքական տեսակետներն ու վերլուծությունները իր լսարանին ներկայացնելու համար։ Նշենք, որ Տիգրան Որւրիխանյանը ընդդիմադիր դիրքորոշում ունի։ Այս անգամ նա իր գրառումը նվիրել  է Մարտի մեկի հայտնի իրադարձություններին և խոսել օրվա մեղավորների բացահայտման մասին։

Նա նշում է, որ ըստ Վարչապետի պնդման, թե Մարտի մեկը բացահայտված է, ապա ինչո՞ւ չենք տեսնում մեղավորներին կամ նրանց պատիժը։

Տիգրան Ուրիխանյանն այս մասին մասնավորապես գրել է․ «Էդ որ ասում ա՝ «Մարտի 1»-ը բացահայտված ա, բայց մեղավորները պատժված չեն, նկատի ունի` չեն կարողանո՞ւմ պատժել, թե՞ չեն ուզում պատժել, թե՞ չեն թողնում, որ պատժի, թե՞ փող են առել, որ չպատժեն։

Բա էլ ի՞նչն ա բացահայտված, որ մեղավորները բացահայտված չեն։ Լավ սենց էշի տեղ դնել կլինի՞ մի ամբողջ զանգվածի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: