Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ահա թե ինչում․․․

Արամ Սարգսյանը հաճախ է գրառումներով հանդես գալիս և փորձում հայաստանյան քաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտնել իր տեսակետը։

Նա սոցհարթակում, իր հարազրույցներում բազմիցս հայտնել է քաղաքական իր տեսակետը։ Վերջերս Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ Արամ Սարգսյանը գրել է․ «Մարտի 7-ին Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով:

Ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու մեջ։

Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ ոչ միայն պետք է հերքի, այլև այդ հայտարությունը հիմք ընդունելով՝ դիմի Մինսկի խմբի եռյակին և ՄԱԿ ԱԽ-ին հակամարտող կողմերի, և մասնավորապես Ադրբեջանի, վստահությունը վերականգնելու,

տարածաշրջանում վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով՝ ՌԴ խաղաղարարների զորախումբը ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատ ունեցող, բազմազգ խաղաղապահներով փոխարինելու խնդրով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: