Բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

Հայկական բոլոր ընտանիքներում  ամենասուղ պայմանների դեպքում նույնիսկ ծնողը կարևոր է համարում իր զավակի  բարձրագույն կրթությունը: Հայկական օջախներում ընդունված է կարծել, որ բարձրագույն կրթությունը փաստող դիպլոմը աղջկա օժիտի գլխավոր մասն է , դիպլոմ ունես, ուրմեն վաղվա հացդ կարող ես վաստակել, սա ընդունվում  է իբրև աքսիոմա:

Չնայած վերոնշյալին՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել հաջողվում է ոչ բոլորին,պատճառներից գլխավորը ուսման վարձն է:

Մայրաքաղաքում սովորելու բաղձալի երազանքն այդպես էլ երազանք է մնում մարզերի որոշ երիտասարդների ու պատանիների համար . ծնողը որպեսզի կարողանա կազմակերպել իր զավակի կրթությունը Երևանում, պետք է նախատեսի նաև կենցաղային , կացության պայմաններ այնտեղ, մինչդեռ բնակարանի վարձերն ուսման վարձի հետ համատեղելը  հողի հետ կռիվ տվող գյուղացու ուժից վեր է :

Արցախի Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունն այս առումով մի փոքր հուսադրող է .սեպտեմբերի մեկից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար է լինելու:Եվ ինչպես նախագահն իր խոսքում նշեց, անվճար բարձրագույն կրթությունը  նախընտրական խոստումներից մեկն էր, ինչն էլ ահա ի կատար ածվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями: