Բարի տարեդարձ , սիրելի՛ դերասանուհի. այսօր Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն է.լուսանկարներ

Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի , պարզապես գեղեցկուհի Լուիզա Ղամբարյանի տարեդարձն է այսօր:

Դերասանուհին նախորդ տարի իր ծննդյան տոնակատարության մասին պատմելիս  նշում էր , որ ընկերներն արդեն ավանդույթ են դարձրել կեսգիշերին իր տուն այցելելը, իր օրը տոն դարձնելը:

Դերասանուհու հրաշք դուստրն էլ արդեն 10 տարի է ամեն տարի մայրիկին նամակ է գրում. իր գնահատանքի ու սիրո խոսքն է ուղղում դերասանուհուն: Լուիզան հրաշալի ընտանիք ունի՝ հոգատար ամուսին, խելացի դուստր:

Ինքն իրեն երջանիկ է համարում առաջին հերթին ինքն իր հետ հաշտ ապրելու համար: Լուիզան գիտի, թե որն է իր կյանքի իմաստը ու թե ինչու է ինքը լույս աշխարհ եկել. նա սիրելի աշխատանք ունի,

մասնագիտություն ու հենց դա է պատճառը , որ բեմում երբևէ չի զգում իր կենսաբանական տարիքը , ամեն բան նույնն է , ինչպես 18 տարի առաջ էր:

Լուիզա Ղամբարյանն աշխարհում ամենակարևորը սերն է համարում, պետք է կարողանալ սեր տալ ու սեր ստանալ, որովհետև ըստ դերասանուհու ամեն բան այս կյանքում անպայման հետ է գալիս քեզ, ուստի միայն լավը պետք է արարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: