Բանջարեղենով տոլմա․ վայելեք անմահական այս համը

Հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը տոլման է։ Հայերը տոլմայի բազմաթիվ տեսակներ են ստեղծել և բոլորն էլ, հավատացնում ենք, անմահական են։ Այս անգամ այստեղ ցանկանում ենք ներկայացնել բանջարեղենով տոլմայի անչափ համեղ մի բաղադրատոմս։

Այն չափազանց օգտակար և չափազանց համեղ է։ Իսկ պատրաստման հարցում խոստանում ենք, որ չեք դժվարանա և կկարողանաք այն հեշտորեն պատրաստել և ընտանիքի անդմաներին, մտերիմներին, ընկերներին հավաքել համեղ սեղանի շուրջ, ընթրել և հրաշալի ժամանակ անցկացնել։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Կաղամբ

Բրինձ — 2,5֊3 բաժակ՝ եփած
Սոխ — 4 գլուխ՝ մանր կտրատած

5 գազար՝ քերած

ԲուսայուղԱղ — 2 ճ.գ

Սև պղպեղ — 1 թ.գ.

Այժմ պատրաստման մասին․ գազարը, սոխը տապակել բուսայուղում, ¼֊ն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձով։ Կաղամբը փոքր-ինչ խաշել, ապա փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած սոխառածը գազարով։

Ավելացնել սոուս ըստ ճաշակի (տոմատ կամ լոլիկ֊պղպեղի սոուս)։ Եփել ջրով՝ կրակի վրա, կարելի է նաև ջեռոցում 175°֊ում՝ 30֊45 ր։

Понравилась статья? Поделиться с друзьями: