Բանջարեղենային խորոված ջեռոցում. անասելի համեղ ու հեշտ պատրաստվող տարբերակ

Բանջարեղենային առաջարկվող առանձնահատուկ խորովածն անչափ համեղ է, հեշտ ու շատ հարմար պատրաստելու համար: Բավական է մթերքների և համեմունաքային հավելումների հետևյալ խմբաքանակը.

Անհրաժեշտ  է նշյալ մթերները լվանալուց հետո կտրատել: Նախընտրելի ձևը կիսալուսնաձև կտրատելն է: Միաչափ կտորներ ստանալով՝ տարայի մեջ միավորել բոլոր մթերքները և մի լավ խառնել, որ իրար միախառնվեն նաև դրանց համերը:

Ապա համեմունքային նշյալ բաղադրիչները հավելել, թողնել կեսժամյա տևողությամբ սառը վայրում՝ համերի ներդաշնակման, մարինացման համար:

Խորովածին առանձնահատուկ համ է տալիս սունկի առկայությունը, ինչպես նաև սմբուկը:

Կեսժամյա հանգստից ու մարինացումից հետո հարկավոր է բանջարեղենային խառնուրդը տեղավորել լայն սկուտեղի մեջ, համահարթեցնել, փոխադրել ջեռոց:

Մի որոշ ժամանակ ջեռոցում թողնելուց հետո բացել ջեռոցի բերանը և փայտե խառնիչով խառնել կիսախորովված բանջարեղենները, որ համահավասար եփվեն:

Երբ բոլոր բաղադրիչները հավասարապես փափկեն, ուրեմն կարելի է ուտեստը եփված համարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: