Բաժանումը սարսափելի էր, բայց ուզում եմ տղայիս հայրը լավ ընտանիք կազմի. Ագնեսա Շահնազարյան

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը անկեղծ զրույց է ունեցել։ Դերասանուհին Ամալյա Հովհաննիսյանի հյուրն է եղել։ Նա խոսել է որդու մասին, որդու հայրիկի հետ հարաբերությունների և նրա հետ բաժանման մասին։

Ագնեսան անկեղծացել է և պատմել, որ բաժանման ժամանակահատվածը բավականին դժվար է եղել, նա ծանր հոգեվիճակ է ունեցել և նույնիսկ հայտնում է, որ ոչ մի կնոջ, ոչ մի աղջկա նման հոգեվիճակ երբեք չի ցանկանա։

Այժմ ամեն բան հաղթահարված է և դերասանուհին ավելի ուժեղ է, քան երբևէ։ Այնքան ուժեղ, որ թվում է, թե նա միշտ է կարողանում հեշտորեն բաց թողնել տղամարդում և փակել կյանքի այդ փուլը։

Դերասանուհին նաև նշեց, որ անչափ շատ է ցանկանում, որ իր որդու հայրը, ով իրենից ութ տարով փոքր է, լավ ընտանիք կազմի և ապրի երջանիկ։ Այդ մասին նա իր որդուն ամեն օր ասում է։

Ագնեսա Շահնազարյանը խոսել է մի շարք հետաքրքրական թեմաների շուրջ։ Զրույցն առաջարկում ենք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!