Բաբկեն Չոբանյանի հուզիչ ասմունքը․ տեսանյութ

Պետրոս Հոկտանյանը այսօրվա հեղինակներից է։ Ծնվել է 1983ին։ Սովորել է ԽԱԱՄԻ-ում։ Նկարչության ուսուցիչ էդպես էլ չդարձավ, երևի իր հետ չէր առնչվում այդ մասնագիտացումը։ Գրել է 14 տարեկանից։ Նրա վայրէջք կոչվող ազատ հանգավորմամբ բանաստեղծությունը տարածվեց շնորհիվ հոգեթով մի կատարման՝ Բաբկեն Չոբանյանի։

Բաբկենի տեմբրը գեղեցիկ է, նրբերանգ, ինտելեկտն է լսվում ձայնի մեջ ու սա մի շնորհ է դերասանի համար, երբ ձայնը շոյիչ է ականջի համար։ Բաբկենը առանց պաթոսի է կատարում վայրէջքը, առանց ցասումնային ու գերէմոցիոնալ ակնարկների։

Պարզ ու խորը, սա Բաբկենի կատարումների նյունսներն են, որոնք նորովի են պոեզիա մատուցում։ Բաբկենը մեր միջին սերնդի տաղանդագույն արտիստներից է, զուսպ ու խորը։ Բեմում ինքնություն ու տեսակ ձևավորող արտիստ է։

Ինտելեկտուալ, էսթետիկ պաշար ունեցող։ Սերիալային անճաշակություններից զերծ մնացած, որակյալ պրոեկտների առաջատամարտիկ դարձած Բաբկենը, յութուբում ևս իր կատարումներով հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն իր, այլ նաև այսօրվա պոեզիայի առաջամարտիկների նկատմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: