Բա՞ց է արդյոք լինելու Կենդանաբանական այգին հունիսի 1-ին

Ամեն տարի հունիսի մեկին երեխաներն ու իրենց ծնողները պարտադիր այցելում են Կենդանաբանական այգի ՝ տոնելու տարվա մեջ գեթ մեկ անգամ մանուկներին նվիրված օրը:

Փոքրերի ամենասիրելի վայր է այգին, որտեղ նրանք ճանաչում են մինչ այդ միայն գրքերի մեջ հանդիպած կենդանիներին, մուլտհերոսներին: Հունիսի մեկին ամենուր կազմակերպվող միջոցառումների հետ մեկտեղ միջոցառումներ են կազմակերպվում անև Կենդանաբանական այգում:

Այս տարի հատկապե ս, երբ Գագիկ Ծառուկյանը այգուն նվիրեց մի ճերմակ կորյուն, երեխաներն օրերն էին հաշվում , թե երբ են վերջապես տեսնելու փոքրիկ առյուծին: Սակայն կարելի էր ենթադրել, որ այս տարի , իրադարձությունների փոփոխությունը կվերաբերի նաև Կենդանաբանական այգուն:

Այգու տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ իրենց համար ամենից կարևոր է ազգաբնակչության առողջությունը և քանի որ ամեն տարվա հունիսի մեկին այգին միշտ լիքն է , այ տարի ներողություն են հայցում փակ լինելու համար:Այս սերունդը , ցավոք, եղավ այն սերունդը, որն իր տոները տանը պետք է տոնի՝ հարազատների հետ միայն, հուսանք, որ արհավիրքը կավարտվի շուտով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!