Արքայազն Հարին հրավիրված է նախկին զուգընկերուհու հարսանիքին

Սասեքսի դուքսը և դքսուհին հրավիրված են արքայազն Հարիի նախկին սիերցյալի՝ բրիտանացի հայտնի երգչհի Էլլի Հոլդինգի հարսանիքին։ Սասեքսի դքսի նախկին զուգընկերուհին ամուսնանում է արվեստի գործիչ Կասպար Ջոփլինգի հետ։

32-ամյա աստղը պատրաստվում է սեփական հարսանիքին, որը նախատեսված է այս տարվա օգոստոսին։ Պետք է նշել, որ բաժանվելուց հետո Հարին և Էլլին պահպանել են բարեկամական հարաբերությունները։ Իր փեսացուի հետ միասին երգչուհին հրավիրված էր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանյաց հանդեսին։

Նշվում է, որ պսակադրությանը հրավիրված են նաև արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը։

Արդյոք Մեգանը և Հարին կգնան արքայազնի նախկին զույգընկերուհու հարսանիքին, առեղծված է մնում։ ԶԼՄ-ների կարծիքով՝ Սասեքսի դուքսը և դքսուհին բաց կթողնեն արարողությունը, քանի որ զբաղված են իրենց առաջնեկով՝ Արչիով։

Էլլին և Հարին հանդիպել են երկու տարի։ 2016-ին զույգը բաժանվելու որոշում է կայացրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: