Արքայադուստր Դիանայի մահվան առեղծվածը

Արքայադուստր Դիանան 1997-ի օգոստոսի 31-ին, Փարիզում ավտովթարի զոհ է դարձել։ Շատերի համար դա զուտ դժբախտ պատահար էր, իսկ մի մասի համար՝ այդ ողբերգական միջադեպը հեռու է պատահականություն լինելուց։ Չէ՞ որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու հարսը և արքայազն Չարլզի կինն ազատ կյանք էր վարում՝ հաճախ անտեսելով թագավորական ընտանիքի կանոններն ու օրենքները։

Արքայադուստր Դիանան ավտովթարի պահին մեքենայում սիրեցյալի՝ Դոդի էլ Ֆաեդի հետ էր։ Էլ Ֆաեդը և վարորդը՝ Անրի Փոլը մահացել են տեղում, իսկ արքայադուստր Դիանան՝ 2 ժամ անց,  հիվանդանոցում։

Դատաբժշկական փորձագետ Ռիչարդ Շեփերի խոսքով՝ Դիանան մի քանի կոտրվածք էր ստացել։ Մի փոքր վնասվել էր նաև նրա կուրծքը։ Վթարի վայր բժիշկների ժամանման պահին նրա գիտակցությունը տեղն է եղել և նա խոսել է։ Իսկ բժիշկները սկզբում գլխի չեն ընկել, որ տուժածը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ է։

Շտապօգնության աշխատակիցները նրա վիճակը կայուն են համարել։ Սակայն արքայադուստր Դիանան թոքերից մեկում երակի ոչ մեծ պատռվածք է ունեցել։ Վնասվածքը սկզբում «իր մասին չի հիշեցրել»։

Շտապօգնության մեքենա տեղափոխվելուց հետո բրիտանական արքայական ընտանիքի անդամը կորցրել է գիտակցությունը։ Երակի պատռվածքը նկատել են միայն հիվանդանոցում։ Բժիշկները փորձել են կարել այն, բայց ապարդյուն։

Շշուկներ են պտտվել, թե արքայադուստրը երեխայի է սպասել։ Ռիչարդ Շեփերը հերքել է․ դիահերձումը նման բան ցույց չի տվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: