Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ լուսանկար է հրապարակել

Ռ․ Քոչարյանի հրավիրած երեկվա բազմամարդ հանրահավաքի լուսանկարները մինչ այսօր շարունակվում են տարածվել համացանցում։ Շատերն են տեղադրում իերցն լուսանկարները հանրահավաքից՝ ցույց տալով իրենց աջակցությունը Ռ․ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժին։

Շատերի թվում է նաև Արփին Հովհաննիսյանը, ով նույնպես եղել է հանրահավաքի վայրում, մասնակցել հանրահավաքին, որի ժամանակ էլ լուսանկարվել է Ռ․ Քոչարյանի դստեր՝ Գայանեի հետ։ Նշենք, որ Գայանեն խուսափում է հանրային հարթակներում երևալուց, հարցազրույցներ տալուց։

Արփինե Հովհաննիսյանը և Գայանե Քոչարյանը կոլեգաներ են, քանի որ Գայանեն նույնպես իրավաբանական կրթություն ունի։ Նա իրավաբան է և ստացել է իրավաբանական կրթություն արտասահմանյան հեղինակավոր կրթական հաստատություններում։

Գայանեն, իր ընտանիքի մյուս անդամների նման, զբաղվում է հայրիկի գործունեության որոշ ոլորտների համակարգմամբ, կազմակերպչական հարցերով աջակցում է Ռ․ Քոչարյանին։

Ա․ Հովհաննիսյանը, հրապարակելով Գայանեի հետ լուսանկարը, այդպիսով իր կողմնորոշումն ու աջակցությունն է հայտնել Ռ․ Քոչարյանի ղեկավարած ուժին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!