Արցախցի կանայք գործ են գտել Դիլիջանում․ նրանք ժինգյալով հաց են թխում․ վաճառվում է աննախադեպ

Արցախցի կանանց մի մասը, որոնց տեղավորել են Դիլիջանի հյուրանոցներից մեկում, սկսել են աշխատել։ Կազմակերպվել է նրանց համար զբաղվածություն։ Զբաղվածությունը կայանում է նրանում, որ նրանք պատրաստում են ժինգյալով հաց, իսկ պատվիրատուները և Դիլիջանի հյուրանոցների և այլ տեղերից վերցնում են ու տալիս ռեստորաններին կամ պարզապես վաճառում։

Կանայք ուրախ են, որ գործ են գտել։ Նրանք համ աշխատավարձ են ստանում, համ այդ հավաքված գումարով լուծվում է նրանց մնալու ու սնվելու հարցը։ Ժինգյալով հացն էլ այնքան համով է, որ նույնիսկ քանակը չի հերիքում ու նախատեսվում է քանակը շատացնել ու ավելի շատ թխել։

Թիկունքը ապահովվում է նաև էսպիսի գործերով, երբ ոչ ոք պարապ չէ։ Բացի դրանից սա զբաղեցնում է առավոտից իրիկուն սահմանի մասին մտածող առօրյան։

Հայտնվել է #աշխատանքԱրցախցիների համար հեշտեգը, որտեղ ժամանակավոր աշխատանք է առաջարկվում Արցախցիների համար, ովքեր հանգամանքներով այստեղ են։ Իհարկե, սա լավ նախաձեռնություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: