Արտուշ պապիկի բնակարանը գրեթե պատրաստ է, տունն ամբողջովին վերանորոգված է

Արտուշ պապի մասին քսան օր առաջ իմացան բոլորը: Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելու ցանկություն ունեցած պապին նախ իր արտահայտած մտքերով, ապա նաև իր ապրելու կենսապայմաններով գրավել էր շատերի ուշադրությունը:

Նրան սկսեցին այցելել տարբեր երիտասարդներ, ովքեր մթերային օժանդակություն էին բերում պապիկին: Հաշվի առնելով նրա կենսապայմաններն ու տան վիճակը հաշվի առնելով՝ ատամնաբուժական կլինիկայի անձնակազմը նախաձեռնել է տան վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

Մոտ քսան օր տևացող վերանորոգման աշխատանքների արդյունքում պապիկի տունն անճանաչելիորեն փոխվել է. այն գրեթե ամբողջական ու ավարտուն վերանորոգման է ենթարվել:

Վերանորոգման ողջ գործընթացն օրերով նկարահանվել և ի մի է բերվել մի ամփողջական հոլովակում, որն էլ հանրայնացվել է յութուբում՝ հրապարակվելով նաև ատամնաբուժական կլինիկայի ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքը մի քանի հոգու ջանքերի և շատերի աջակցության շնորհիվ է հաջողվել իրականություն դարձնել: Արդյունքում ստացվել է միանգամայն նոր ու անճանաչելի բնակարան, որն էլ այսուհետ կլինի պապիկի կեցության վայրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: