Արտաշ Ասատրյանը օրն անցկացրել է եղբոր՝ Սեդրակի շիրիմի մոտ․ հուզիչ տեսանյութ

Արդեն տեղեկացրել էինք, որ ապրիլի քսաներկուսին Տիգրան Ասատրյանը տոնել է իր ծննդյան օրը։ Երգիչը ճոխ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են գտնվել հարազատներ, մտերիմներ, ըկերերներ։

Նրանց շարքերում քիչ չեն եղել հայտնի դեմքերը։ Ծննդյան արարողությունը ընտանիքն անցկացրել է Մայամիում։ Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանը երկվորյակ եղբայր ունի՝ Սեդրակ Ասատրյանը, ով կյանքից հեռացավ բավականին երիտասարդ հասակում։

Եղբայրների տարեդարձի օրը նրանց մյուս եղբայրը՝ Արտաշ Ասատրյանը, այցելել էր եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի գերեզմանատուն և նշանավորել եղբոր ծննդյան օրը, հիշել նրան, ծաղիկ խոնարհել ու խունկ ծխեցրել նրա շիրմաքարի մոտ։

Երգիչը  չէր մեկնել Մայամի և եղբոր տարեդարձին չի մասնակցել։ Արտաշը եղբոր գերեզմանատուն կատարած այցից կադրեր է հանրայնացրել և կիսվել օրվա տխուր իրադարձությամբ հետևորդների հետ։

Կադրերին կից Արտաշը գրել էր․ «Շնորհավոր ծնունդդ, Սեթո ջան․․․»։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: