Արսեն Թորոսյանի կոշտ գրառումը՝ էդմոն Մարուքյանին ուղղված

ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցության անդամները վերջերս անընդհատ հիշատակում են իրենց համար անվերապահորեն ճիշտ այն փաստը, որ տապալվել է մեր երկրում վիրուսի դեմ այս մեծ պայքարը :

Հայտարարելով այդ մասին՝ Մարուքյանն իրավիճակի վատթարացումը պայմանավորում է նրանով, որ Կառավարությունն ականջալուր չեղավ իր հորդորներին , որոնք վերաբերում էին Միլան-Երևան չվերթի չեղարկմանը, խորհրդակցությունների դադարեցմանը:

Մարուքյանը շեշտել էր, որ այլևս պարզ չէ ՝ինչ խորհուրդ տալ այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև ըստ իրեն որևէ լուրջ բան ձեռնարկելու պատեհ պահն արդեն բաց է թողնվել:

Մարուքյանի այս հայտարարություններին Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում պատասխանել է կոշտ գրառմամբ, նա « Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համարել է իր քաղաքականք գերեզմանը փորած կուսակցություն, որը հիմա մեղադրական հայտարարություններով է հանդես գալիս , մինչդեռ նրանք մոռանում են , որ հենց իրենք էին պահանջում , որ հանրային տրանսպորտն ու արտադրամասերը վերսկսեն աշխատել՝ պատճառ դառնալով նորանոր դեպքերի: Թորոսյանը հավելել է նաև , որ մեր երկրի առողջապահության համակարգն նույնիսկ ավելին է արել , քան կարող էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: