Արսեն Թորոսյանի գրառումը Արթուր Վանեցյանի մասին՝ հեգնանքով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս օրերին գրեթե ամեն օր նոր գրառումներ է անում իր ֆեյսբուքյան էջում,երբեմն նաև ազգաբնակչությանը տիրող իրավիճակին է ծանոթացնում նաև ուղիղ եթերների միջոցով:

Բոլորն արդեն մի քանի ամիս է՝ լավ լուրի են սպասում Թորոսյանից, լուրերը, սակայն, հուսադրող չեն: Նախարարը հաշվի առնելով տիրող իրավիճակն ու դեպքերի աճը , ներկայացնում է նաև իր կանխատեսումները, համաձայն որոնց վիճակը կարող է ավելի վատանալ:

Այս իրվաիճակում ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի համապատասխան կառույցից և կառույցի ղեկավարի որոշ հայտարարություններ կարող են նաև բողոքի , դժգոհության տեղիք տալ և ստիպել մտածել, որ նախարարն իր անելիքը չգիտի, մինչդեռ մեկ ուրիշը կարող է փրկել իրավիճակը:

Եվ ահա Նախարար Թորոսյանի վերջին գրառումը հենց վերոնծյալի մասին էր և տարբերվում էր նախորդներից, նույնիսկ հեգնանք կար տողերում.«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն 1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր), 2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո), 3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)», գրում է նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: