Արսեն Թորոսյանը մտահոգիչ լուսանկար է տարածել

Առողջապահության նախարարը բավականին մտահոգիչ լուսանկար է տարածել, բայց մի փոքր լավատեսական գրառու արել։ Նա նշել է՝ երեկ խոսել է կորոնավիրուսյան ախտի տարածման այնպիսի սցենարներից, որոնք, բարեբախտաբար, դեռևս տեղի չի ունեցել։ Նախարարը վստահ է՝ պետք է ամենն անել, որ այն երբեք տեղի չունենա։

Ապա նախարարը մանրամասներ է լուսանկարը՝ նշելով, որ ներկայացված են այդ վատ սցենարի հաշվարկները։ Ըստ դրա կա հաստատված 524032 դեպք, ծանր է 26202 պացիենտի վիճակը։ Այս պարագայում պահանջվում է 12445 մահճակալ։

Բայց նախարարը հակադարձել է, որ այս պահին ունենք ընդամենը 1550 մահճակալ՝ կորոնավիրուսյան ախտը բուժելու համար, իսկ առհասարակ մեր երկրում կա մոտ 12000 մահճակալային ֆոնդ։

Նախարահը երեկ նշել էր՝ այս սցենարին չհասնելու համար անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ իրավիճակին՝ հասկանալով միակ ճանապարհը, որը կտանի դեպի համավարային իրավիճակի նկատմամբ հաղթանակ, դա կանոններին հետևելն է, քանզի առանց դրա աղետալի իրավիճակ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: