Արսեն Թորոսյանը կարևոր որոշում է ընդունել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր որոշում է ընդունել՝ հուսալով սթափեցնել հանրությանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսյան ախտի համավարակի ցանցային տարածումը, որի փուլում ենք մենք հիմա, պիտի ցանցային պայքար ունենա։

Նա որոշել է դառնալ պայքարի մի մասն ու այսուհետ օրական մի քանի անգամ իր էջում տվյալներ է զետեղելու վարակված անձանց հասցեի շուրջ՝ նշելով թաղամասը կամ փողոցը։

Դա հատուկ նպատակով է արվելու, որպեսզի մարդիկ գեթ մեկ անգամ էլ մտածեն՝ արժե առանց դիմակի հարևանների հետ շփվել կամ տանը հարակից վայր գնալ, կամ, առհասարակ, չունենալով կենսական անհրաժեշտություն, արժե, արդյոք այս կամ այն տեղը գնալ։

Սա անչափ կարևոր քայլ է, քանզի շատերը դեռևս չեն գիտակցել կորոնավիրուսյան ախտի դեմ պաշտպանվելու կարևորությունը։ Կան մարդիկ, որոնք ախտի գոյությանն առհասարակ չեն հավատում՝ նշելով՝ դա պարզապես չիպավորում է և այլ անհեթեթ մտքեր արտահայտելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: