Արսեն Թորոսյանը կարևոր կոչով է հանդես եկել․ բոլորս անելիք ունենք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին վերադառնում է Ծաղկաձորից և ճանապարհին տեսանյութ է ձայնագրել՝ պատմելով՝ ինչ վիճակ է այնտեղ։

Նրա խոսքով՝ ամեն ինչ հենց Ծաղկաձորից է սկսվել, որտեղ արդեն 9 մեկուսացման վայր կա։ Հիմա այնտեղ մի շարք մարդիկ են մեկուսացված, այսօր էլ նոր մարդկանց են սպասում, որոնք ժամանելու են հատուկ չվերթով։

Մեկուսարանների կառավարիչների կողմից ամեն ինչ պատշաճ կազմակերպվում է, և հենց դա է թույլ տվել կանխել կորոնավիրուսյան ախտի տարածումը։ Նախարարի խոսքով՝ մեկուսացման վայրերից ավելի քան 350 հաստատված դեպք է ի հայտ եկել։

«Եթե մեկուսացման վայրեր չկազմակերպվեին, այդ բոլոր քաղաքացիները կվարակեին շատ ու շատ մարդկանց, ու հենց մեկուսացումն է թույլ տվել խուսափել այդ զարգացումներից։ Այդ գործողությունները շարունակվելու են՝ վարակի տարածումը զսպելու համար։ Սա պատմում եմ՝ հասկանալու՝ որքան դժվար է զսպման գործընթացը։ Հորդորում եմ ինքնուրույն պահպանել կանոնները՝ գլոբալ մարտահրավերը կանգնեցնելու համար։ Յուրաքանչյուրը գործ ունի, որն այդքան բարդ չէ․ ընդամենը պահել վարքագծի կանոնները»։

Իրապես, անչափ կարևոր է կորոնավիրուսյան ախտի արհավիրքի այս պայմաններում հետևել կանոններին ու փրկել մարդկային կյանքեր՝ չվարակելով նրանց։ Ինքնամեկուսացումը փրկում է վարակումից, իսկ վարակակիր կարող է լինել յուրաքանչյուրը։

Վերադառնում եմ Ծաղկաձորից

Опубликовано Arsen Torosyan Среда, 22 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: