Արսեն Թորոսյանը անչափ հետաքրքիր ու հուզիչ տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների առօրյայից

Ա. Թորոսյանն իր էջում մի հետաքրքիր ու միաժամանակ հուզիչ տեսանյութով է կիսվել, որը պատմում է թագավարակային հիվանդությամբ ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հիվանդանոցային առօրյայի մասին:

Տեսանյութն արվել է հենց հիվանդանոցում: Պատմող հիմնական անձը բուժաշխատողն է, ով ներկայացնում է հիվանդների հետ տարվող ամենօրյա հոգատարության ու պրոցեդուրաների ընթացքը: Նա անդրադառնում է նաև հիվանդների հոգեբանական վիճակին:

Հիվանդանոցում գտնող հիվանդները տարբեր առողջական ու հոգաբանական վիճակներում են գտնվում: Ինչպես նշվում է տեսանյութում, ծայրագույն դժվար իրավիճակներում հիվանդները տարբեր վարքային դրսևորումներ են ունենում:

Հիվանդանոցից հեռացողները միշտ շնորհակալական խոսքերով ու ջերմորեն են հրաժեշտ տալիս բուժանձնակազմին՝ խոստանալով դրսում հանդիպել ավելի բարենպաստ պայմաններում: Նրանք հեռանում են՝ նոր ընկերներ ձեռք բերած:

Թագավարակային հիվանդությամբ անձանց խնամելիս՝ բուժքույրը նշում է, որ շարունակաբար մտքում պտտվում է մի կարևոր ճշմարտություն. «Եթե բոլորը հրաժարվեն, ո՞վ պետք է խնամի հիվանդներին և զբաղվի այդ գործով»:

Տեսանյութը պատկերավոր նկարագրում է իրականությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!