Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հոտընկայս ծափահարում էին փոքրիկին,դահլիճը հուզված էր.տեսանյութ

Հայն ուր էլ լինի, Հայստանի ու Երևանի մասին երգը եթե  ականջին հասավ, հուզվում է: Հայրենասիրական երգերը, մեր Հայաստան աշխարհին նվիրված երգերն անսովոր հպարտությամբ են համակում հոգիդ, դառնում ես խրոխտ, վեհ, աչքերդ այլ ազգերին քո ազգի մասին պատմելու ցանկությունից փայլում են: Երգը հոգու լեզուն է , այն ինչ երկար -բարակ ճառերը չեն կարող պատմել, երգը պատմում է :

Հայրենիքին նվիրված երգերը հատկապես ականջ են շոյում, հատկապես երբ դրանք հնչում են փոքրերի շուրթերից, զարմանալի տաղանդավոր փոքրիկներ ունենք, որ կարողանում են զգալ երգն ու զգացածն ունկնդրին փոխանցել:

Այդպիսի մի հրաշք փոքրիկ էլ բեմ բարձրացավ <<Ավրորա>> մրցանակաբաշխության ժամանակ, որին մասնակցում էին նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց տիկնանց հետ: <<Էրեբունի — Երևան>> երգը փոքրիկը կատարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, և դահլիճը լցվեց նրա երգով:

Մեծից փոքր մտքում ձայնակցում էին նրան, բոլորը հուզված էին, փորձում էին որևէ նոտա բաց չթողնել: Փոքրիկի ելույթի ավարտից հետո դահլիճի հետ հոտընկայս ծափահարում էին նաև նախագահն ու վարչապետը, նրանց կանայք:

Այս փոքրիկի կատարումից հետո նրան հոտնկայս ծափահարում էին Արմեն Սարգսյանն ու Նկոլ Փաշինյանը 😍👏Եթե ձեզ դուր եկավ, ուրախ կլինենք, եթե հավանեք մեր էջը 🇦🇲

Опубликовано United Armenia Пятница, 26 апреля 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: