Արմեն Աշոտյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ա. Աշոտյանն իր հերթական հրապարակման մեջ խիստ կարևոր տեղեկություն է հանրայնացրել: Նա հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել: Հրապարակելով տեղեկությունը՝ նա գրել է, որ իրեն դեռևս ծանուցում չի եկել: Տեղեկության մասին, ինչպես ինքն է ասում, իմացել է Քննչական կոմիտեի հրապարակած հայտարարությունից:

Նախկին պաշտոնյան, ով ինչպես հայտնի է ԿԳ նախարարն էր ժամանակին, մեղադրվում է 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական դիրքերը չարաահելու համար, որը ծանր հետևանքների է հանգեցրել:

Աշոտյանը դեռևս չի ցանկացել խոսել մանրամասների մասին, քանզի դեռ հստակ չի տեղեկացվել հանգամանքների մասին, բայց նշում է, որ մոտավորապես գլխի է ընկնում, թե մասնավորապես ինչին կարող է հարցը վերաբերել:

Ա. Աշոտյանը գրառման մեծ խոստացել է առաջիկայում իր փաստաբանի հետ միասին հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով:

Իսկ մինչ այդ, նրա ընկերներից շատերը սոցհարթակներում հանդես են գալիս իրենց ընկերոջը սատարող դիրքորոշումներով և գրառումներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: