Արման Նշանյանի տաղանդավոր մայրիկի՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Արման Նշանյանն այն երջանիկ անհատներից է, ով լույս աշխարհ է եկել ու մեծացել տաղանդավոր դերասանների ընտանիքում։ Արմանի ծնողները տաղանդավոր դերասաններ են։ Հայրը Ժան Պիեռ Նշանյանն է, իսկ մայրիկը՝ Շաքե Թուխմանյանը։

Այսօր Շաքե Թուխմանյանը բոլորում է ծննդյան յոթանասունամյա տարեդարձը։ Նա իր բազմամյա տարիների ընթացքում հանդես է եկել մի շարք ֆիլմերում ու ներկայացումներում։

Շաքեն ծնունդով Երևանից է։ Նա դպրոցական կրթությունից հետո ուսանել է Թատերական ինստիտուտում։ Ապա դերասանուհին ընտանիք է կազմել Ժան Պիեռի հետ։ 1980-ական թվականներից Շաքեն ամուսնու հետ միասին բնակվում է Ամերիկայում։

Նրանք պարբերաբար հայրենիք են գալիս, սակայն հիմնականում բնակվում են Ամերիկայում։ Դերասան ամուսինները համատեղ ջանքերով հիմնել են Վարդան Աճեմյանի անունը կրող թատրոն, որտեղ ծնվում են հետաքրքիր արվեստի գործեր։

Շաքե Թուխմանյանն իր արժեքավոր և արդյունավետ գործունեության ընթացքում արժանացել է պատվավոր մրցանակների և պարգևների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!