Արման Հովհաննիսյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Ժամանակն է»

Հանրահայտ ու մեծ ճանաչում ունեցող երգիչներից Արման Հովհաննիսյանը նոր գործ է ներկայացրել իր երգարվեստը սիրող և գնահատող անձանց համար։ Երգչի ներկայացրած երգը վերնագրված է «Ժամանակն է»։ Այն սիրո վայելքներին տրվելու, սիրելու մասին է։

Երգը շատ աշխույժ ու պարային ռիթմ ունեցող գործ է։ Այն մատուցում է ուշագրավ և գույներով հարուստ տեսահոլովակի զւոգակցությամբ։ Մատուցվող տեսահոլովակի ռեժիսորը Անաշե Խուդավերդին է։ Երգի աշույժ ու պարային մեղեդին պատկանում է Կարեն Սևակին, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանին։

Ներկայացվող նոր գործը սիրով է ընդունվել շատերի կողմից արժանանալով գնահատողական ծոսքերի։ Երգի երաժշտության գործիքավորումը ևս բավականին հետաքրքիր է ստացվել։ Այստեղ կարելի է լսել նաև սազ և այլ երաժշտական գործիքների հնչյուններ։

Սազը հնչեցնում է Դավիթ Ավագյանը։ Արման Հովհաննիսյանի ներկայացրած այս նոր գործը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը ստեղծագործության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: