Արկադի Դումիկյանն անչափ հուզիչ ու գեղեցիկ երգ է ներկայացրել 44-օրյա պատերազմի մասին․ ունկնդրելիս անհնար է չփշաքաղվելը

Այսօր շատ-շատերը մտքով մեկ տարի հետ են գնում և արձանագրում, որ իրենց կյանքի ամենից անհոգ և երջանիկ օրն է եղել մեկ տարի առաջ, սակայն նրանք չեն գիտակցել, քանի որ տեղյակ չեն եղել հաջորդ օրվա արհավիրքի մասին։

Արկադի Դումիկյանը, ընդառաջ գնալով օրվա տրամադրություններին, նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «44 օր»։

Երգը հասկանալիորեն նվիրված է վերջին պատերազմին և այն տղաներին, ովքեր նահատակվեցին այդ արհավիրքի ժամանակ։

Դեռևս բաց վերքի մասին պատմող այս հուզիչ ու գեղեցիկ երգը պատմում է այն մասին, թե որքան դժվար է եղել այդ օրերին սպասել մարտի դաշտում գտնվող որդուց, հորից, ամուսնուց սպասվող զանգերին ու լուրերին, ինչ ապրումների միջով են անցել շատերը, ովքեր ճակատ են ուղարկել իրենց թանկ մտերիմներին։

Արկադի Դումիկյանի ներկայացրած անասելի հուզիչ ու գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!