Արկադի Դումիկյանի նոր տեսահոլովակը․ մեծ պրեմիերա

Մեգա հայտնի կատարող դարձած Արկադի Դումիկյանը վերջապես հայերեն հոլովակ է թողարկել, որը հուզիչ, սրտառունչ է։ Հոլովակը կոչվում է «մի սիրո պատմություն»։

Երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, միքսը՝ Մելս Գասպարյանի, ռեժիսորն է Լևոն Չախոյանը, տեքստը Անահիտ Մխիթարյանի, օպերատորն է Սուրեն Կարտաշոֆը։  «Մի սիրո պատմության մեջ», ծանոթության պատմություն է, թե ինչպես է առկայծում սիրո զարկը ու սկսվում զգացմունք,  որը քսանհինգ տարի անց նույնիսկ նույնակերպ է ասոցացվում, ինչպես տարիներ առաջ։

Արկադիի հայերեն երգելուն շատերն էին սպասում, որովհետև վերջին մեգա հիթերը ռուսերեն էին։ Հոլովակը նուրբ երանգների մեջ է, էսթետիկ է ընտրված հագուստը ու աքսեսուարները։ Կերպարները հոլովակի ևս հաճելի են դիտվում։


Հետաքրքրական է դառնում հոլովակը, երբ հերոսների մեջ քիմիա կա, ու դա արտահայտվում է կադրում։ Արկադի հենց կատարողի կարգավիճակում է, սյուժեն երգչից առանձին է զարգանում։ Հիմնականում Արկադին իր հոլովակներում էդպես է անում, սյուժեն հեռացնելով իրենից։

Понравилась статья? Поделиться с друзьями: